«Եթե ոտքի չկանգնենք, ենթարկվելու ենք ցեղասպանության». վարչապետ

Nouvelles

ՀՀ վարչապետն ուղիղ եթերում մարտակոչ հնչեցրեց վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին. «Մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները ենթակա չեն զորակոչի:

Չգիտեմ՝ օրենքն ինչու է էդպես գրվել. խնդիրն այն է, որ վերջին տարում զորացրվածները գործնականում ամենամարտունակ ռեսուրսն են: ՀՀ-ն այսօր ունի էդ մարդկանց կարիքը: Եթե մենք ոտքի չկանգնենք՝ բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության:

Եկել եմ այն եզրակացության, որ այսօր մեր ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված մեր տղաներն են:

Ուզում եմ կոչով դիմել, որ այս պահից սկսած, վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան Կենտրոնական հավաքակայան ու զինվորագրվեն Հայոց բանակին, զինվորագրվեն նոր Սարդարապատին:

Ես անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ

«նրանք հրավիրվում են հայրենիքի համար կենաց մահու կռիվ տալու»:

(Visited 379 times, 1 visits today)
Оцените статью