Եթե մերոնք Մինգեչաուրը խոցեն՝ Ադրբեջանն այլևս շնչել չի կարողանա. Կոմանդոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Nouvelles

Factor TV-ի հարցազրույցն Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ

– Պարո՛ն Տեր-Թադևոսյան, թշնամին մեծ տրամաչափի, այդ թվում՝ չթույլատրված զինտեխնիկայից հարվածներ է հասցնում։ Պատերազմի հենց առաջին օրվանից ադրբեջանա-թուրքական բանակը թիրախավորում է նաև խաղաղ բնակչությանը՝ հրթիռակոծելով Ստեփանակերտը և գյուղերը։ Հայկական կողմը, մինչդեռ, չի թիրախավորում բնակչությանը։ Ո՞ր դեպքում արդեն պետք է համարժեք պատասխան տրվի նաև այդ առումով։

– Կան զինվորական օրենքներ, որոնք իրավունք չեն տալիս խաղաղ բնակչության վրա կրակել, ինչպես հիմա Ադրբեջանն ու Թուրքիան են անում։ Բայց իրենք չեն պաշտպանում օրենքները։ Իրենք քայլեր են անում, հետո ասում են, թե հայերն են դա արել։

Մինչև հիմա իրենք ցույց են տալիս իրենց գյուղերը և ասում, թե ինչպես են հայերը գնդակոծում դրանք։ Ադրբեջանը ոչ մի օրենք չի պահում, անմարդկային քայլեր է անում՝ դա անմարդկային ֆաշիզմ է։ Չեմ հասկանում՝ ոնց կարող է մարդն այդքան չսիրի մարդուն։

– Երեկ ՊԲ գործողությունների արդյունքում Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։ Դուք ինչ եք կարծում՝ նման թիրախավորումները կարո՞ղ են սթափեցնել հակառակորդին։

– Դե՝ Գյանջայի օդանավակայանում թուրքերի ինքնաթիռներն են, այնտեղից են թռցնում։ Վարդենիսն իրենք այդ օրը գցեցին՝ ինքնաթիռով, այդքան վնաս տվեցին։ Դա մեզ ստիպեց, որ մենք մի գործողություն անենք։ Շատ հաջող, շատ գրագետ դա արվեց։ Բայց ժողովրդին ոչ մի վնաս չտրվեց։ Դրական, շատ լավ գործ արեցին բանակի, մեզ համար։

– Երեկվանից պաշտոնական Բաքուն տեղեկություններ է տարածում այն մասին, որ հայկական զինուժը հրթիռակոծել է Մինգեչաուրը։ Արցախն անմիջապես հերքեց այս լուրը, սակայն ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է այս տեղեկությունը շրջանառել։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ համար են իրենք հող նախապատրաստում։

– Տարբեր կարծիքներ կարող են լինել։ Մենք լավ գիտենք, որ Մինգեչաուրն Արդբեջանի թույլ տեղն է, այնտեղ երեք տեսակի օբյեկտներ կան՝ ջրամբարը, հիդրոկայանը և էլեկտրակայանը։ Եթե Մինգեչաուրի վրա աշխատեն մերոնք, ինչպես Կիրովաբադի վրա աշխատեցին, Ադրբեջանի լույսի, ջրի 40 տոկոսը չի լինի, Ադրբեջանը որպես պետություն չի լինի, չի կարող շնչել։ Իրենց համար դա մահվան նման մի բան կլինի։

Իրենց զինվորականները դա գիտեն։ Մենք Մինգեչաուրին հիմա չենք խփում։ Կխփենք, երբ շատ վատ վիճակում լինենք։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ամեն ինչի պատրաստ է՝ ընդդեմ մեզ։ Կարող է զորք մտցնել։ Բայց հիմա մերոնք չեն պլանավորում հարվածել Մինգեչաուրին, բայց իրենց ասել ենք՝ տեսեք, մի բան լինի, մենք էլ ձեզ կարող ենք վերացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

(Visited 4 558 times, 1 visits today)
Оцените статью