Քիչ առաջ Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց

Nouvelles

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել կրակը՝ Գյանջայում քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

«Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:

Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ», հաղորդմամբ՝ հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Многие из вас помнят как этот кадр, так и сделанное мною по этому поводу заявление. Если у кого-то были проблемы с восприятием, я подтверждаю, и это вовсе не шутка.

По моему приказу Армия обороны нанесла сегодня несколько ракетных ударов по расположенным в городе Гянджа военным объектам с целью обезвредить их.

В данный момент я поручил прекратить огонь, чтобы избежать невинных жертв среди мирного населения.

В случае, если противник не сделает соответствующих выводов, мы продолжим наносить соразмерные и сокрушительные удары с целью выведения из строя и дезорганизации армии и тыла противника.

Мы решительны в своих действиях до конца.

Остановитесь, пока не поздно.

Many of you still remember this photo and my statement upon posting it. If anybody had hard time perceiving my message, I reaffirm we were not joking. Today upon my command the Defense Army launched rocket attacks to neutralize military objects in Gyanja.

At this moment I have called off the attack to avoid inevitable loss among the civilian population.
Failing Azerbaijan to draw appropriate lessons we will continue proportionate and powerful strike, disrupting and eliminating the army of the adversary and its rear.

We are resolute to take necessary action to the end. Azerbaijan can still stop before it gets too late.

(Visited 381 times, 1 visits today)
Оцените статью