Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է Արայիկ Հարությունյանի վիրավորվելու լուրի մասին

Nouvelles

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:

Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

Հ.գ. Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա:

Ամեն ինչ լավ է լինելու:

Հաղթանակը մերն է»:

(Visited 2 257 times, 1 visits today)
Оцените статью