Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի մերօրյա հերոս Էդգար Մարկոսյանը։ Թալիշի ուղղությամբ խոցել է տասը տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք մեր բանակին»։
«Մեր բանակը» ֆեյսբուքյան էջը հրապարակել է Էդգար Մարկոսյանի լուսանկարը՝ կից գրելով. «Մեր հերոսը տանեցիներին խաբել, ասել էր, թե ինքն առաջնագծում չէ, թիկունքում է,
բայց նոր Արցախի նախագահը սուտը բացահայտեց՝ Մարկոսյանին Արցախի հերոսի կոչում տալով՝ 10-ը տանկ ոչնչացնելու համար»:
Էդգար Մարկոսյանը ժամկետային զինծառայող է, ծնված՝ 1998 թվականին:
(Visited 149 times, 1 visits today)