Մենք դպրոցները բացել էլ գիտենք, փակել էլ․ ԿԳՄՍՆ

Nouvelles

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կոչով դիմել է ուսուցիչներին․

«Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։

Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը ստիպված են լինելու զգալի ռեսուրսներ ուղղել համավարակի դեմ պայքարին այն իրավիճակում,

երբ դա կարող է ճակատագրական նշանակություն ունենալ պատերազմից վիրավոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց բժշկական օգնությունը տեղ հասցնելու, կյանքեր փրկելու համար։

Կրթական համայնքը մեծ ուժ է, մենք մի քանի հարյուր հազար մարդ ենք։ Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր աշակերտներին, նրանց ծնողներին հորդորել պահպանել կանոնները, սրտացավությամբ հետևել, որ դրանք պահպանվեն ձեր շրջապատում, թեթևացնել ընդհանուր հոգսը։

Անենք մեր բաժին գործը, օգնենք պետությանը»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին գրում է․

«Շատ կարևոր ջանքի մասին է ասում Ժաննա Անդրեասյանը, պետք է յուրաքանչյուրս մեր տեղում աջակցենք այս գործին՝ երկրորդ ճակատը չունենալու համար:

Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ, մի խնդրանք՝ դպրոցներ բացելու, փակելու, հեռավարի անցնելու, առկայի մնալու մեկնաբանությունները ջնջվելու են, գրողները՝ բլոկ են արվելու:

Պատերազմական այս իրավիճակում նման մեկնաբանությունները միայն խուճապ են տարածում, ուրիշ ոչնչով գործին օգուտ չեն տալիս: Մենք դպրոցները բացել էլ գիտենք, փակել էլ, հեռավարի անցնելն էլ, առկա թողելն էլ:

Հ.Գ. Անցած երեք օրերին բացակաների թիվը եղել է փոքր՝ մինչև 3 տոկոս ՀՀ բոլոր դպրոցներում»:

(Visited 830 times, 1 visits today)
Оцените статью