Պիտի կործանենք հարձակվող ոսոխի ողնաշարը, միայն ու միայն հաղթանակ, բացառապես հաղթանակ․ Նիկոլ Փաշինյան

Nouvelles

Միայն ու միայն հաղթանակ, բացառապես հաղթանակ, որ պատկերացնում ենք այս պայքարի վերջում։ Այս մասին այսօր ժողովրդին ուղղված ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ այսօր Պաշտպանության բանակն անցել է հակահարձակման և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում։

«Պիտի կործանենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ այլևս իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ։ Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքնայուրը պետք է ինքն իրեն նվիրի մի նպատակի, այդ նպատակի անունն է՝ հաղթանակ։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնածգում, մենք անպայման կհաղթենք, չկասկածեք», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

(Visited 87 times, 1 visits today)
Оцените статью