Մեր հերոս տղերքի արյունը վկա. Հայաստան երկիրն այլեւս ոչ մեկը իր շահերի համար խաղաքարտի վրա չի դնելու. Թույլ չենք տալու

Nouvelles

ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Մենք մնացինք մեն-մենակ  այս պատերազմում, և մեր պատմության մեջ երևի առաջին անգամ հասկացանք, որ մենք հզոր և ուժեղ ենք, երբ մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում:

Մենք կոտորվել, բնաջնջվել ենք, որովհետև մեր հույսը միշտ օտարի վրա է եղել, որ կգա ու մեզ կփրկի:

Մեր հողի համար կռվել ենք մենք, զոհվել ենք մենք, իսկ օտարը եկել, իր մի քանի զինվորով ու հրացանով, իբր մեզ փրկելու ու հետո իրեն հռչակել ազատարար ու տնօրինել մեր հողերն ու երկիրը բաժանել:

Պատերազմը շատ դաժան բան է, բայց երևի պետք է անցնեինք այս ծանր փորձության միջով, որ արյունով, նյարդով, մաշկով հասկանայինք ու զգայինք, որ Հայաստան երկիրն այլևս ոչ մեկը իր շահերի համար խաղաքարտի վրա չի դնելու:

Թույլ չենք տալու: Մեր հերոս տղերքի արյունը վկա»։

(Visited 340 times, 1 visits today)
Оцените статью