Հիմա է ժամը, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին. Արայիկ Հարությունյան

Nouvelles

«Հարգելի՛ հայրենակիցներ Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին,

միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

(Visited 53 times, 1 visits today)
Оцените статью