Նրանք որոշում են կայացրել անցնել հարձակման և պետք է պատասխան տան

Nouvelles

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է ունեցել Ֆրանսիական Լը Ֆիգարո պարբերականի հետ։ Խոսել են Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմականորեն սատարելու մասին։

Վարչապետը նշել է «Օգոստոսին սկսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունն ավարտված չէ։ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումն իրականում այդ օպերացիայի հաջորդ փուլն է։

Պատրաստվելուց հետո նրանք որոշում են կայացրել անցնել հարձակման և այդ էսկալացիայի համար պետք է պատասխան տան։

Հուլիսին Հայաստանի վրա հարձակված և սահմանին պարտություն կրած Ադրբեջանը դիմել է Թուրքիայի օգնությանը։ Ակնհայտ է, որ Անկարան է իրավիճակի բազմաթիվ կարևորագույն հարցերում որոշում կայացնողը։

Նրանց նպատակը տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունն ի շահ իրենց խախտելն է»։

Ֆրանսերենը՝ այստեղ

(Visited 1 188 times, 1 visits today)
Оцените статью