Եվս 2-3 օր՝ և այս պատերազմը կթուլանա, Ադրբեջանի ռազմամթերքն ավարտվում է, ․ ռուս ռազմական փորձագետ

Nouvelles

Ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում առաջին օրվա համար դրված ոչ մի խնդիր չի իրականացրել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարենոկը։

«Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը պլանավորել, նախապատրաստվել ու սկսել է իրականացրել գրոհային օպերացիա։ 5 օրը շա՞տ է, թե՞ քիչ։ 6 օրում Իսրայելը հողին է հավասարեցրել մի քանի անգամ իր ուժերը գերազանցող արաբական կոալիցիան, 3 օրում Կարմիր բանակը գրավել է Քյոնիգսբերգը։

Կարծում եմ՝ 5 օրում Ադրբեջանի Զինուժը չի իրականացրել անգամ մոտավոր խնդիրները, օրվա խնդիրը։ Իլհամ Ալիևի համար «ոսկե ժամանակը» բաց է թողնված, քանի որ ոչ մի զգալի արդյունքներ չկան՝ չի հաջողվել գրավել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, ոչ մի խնդիր չի հաջողվել իրականացնել»,- ասել է Խոդարենոկը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ 2-3 օրից ռազմական գործողությունները կթուլանան։ «Օպերացիան տեղապտույտ է կատարում, հանգել է։ Ինձ թվում է՝ նրանց ռազմամթերքն էլ է ավարտվում, ևս 2−3 օր՝ և այս պատերազմը կթուլանա։

Պետք է արագ պատերազմել, արագ հասնել արդյունքի։ Չես հասցրել լուծել այդ խնդիրներն առաջին երկու օրվա ընթացքում, հետագայում էլ այն չես լուծի՝ անգամ երկու շաբաթում և նման փոխհրաձգությունների պայմաններում»,- հավելել է ռազմական փորձագետը։

 

(Visited 1 499 times, 1 visits today)
Оцените статью