Եթե բանը հասնի դրան, մեր երկիրը կդառնա կիզակետ, թատերաբեմ. Երևանն էլ կռմբակոծեն, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին

Nouvelles

 

Պատերազմի ծավալներն օր օրի ավելի են խորանում։ Դեռ չի հասունացել այն պահը, որ ՀՀ ԶՈՒ-ն անցնի ոչնչացնող զենքերի կիրառմանը, թեև Ադրբեջանը վաղուց կիրառում է հեռահար զենքեր։ Սակայն երբ պահը հասնի, պատասխանը լինելու է ակնթարթային և կործանարար։

Եթե կիրառվի, Ադրբեջանը 100 անգամ խոցելի դիրքեր ունի և երկիրը քաոսի կդառնա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

«Եթե բանը հասնի դրան, մեր երկիրը կդառնա կիզակետ, թատերաբեն։ Երևանն էլ կռմբակոծեն, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին։ Էրդողանից խելագար քայլեր պետք է սպասել, անսպասելի որոշում կարող է կայացնել, մանավանդ պարտվող էրդողանը, կարող են գնալ վաբանկ և կիրառել այդ զենքերը»,- կարծում է ազատամարտիկը։

Ըստ Մալխասյանի՝ թշնամին ձախողել է։
«Հաշվարկներ է արվել մի քանի շաբաթում լուծի։ Նրանք շատ երկար ու լուրջ պատրաստվել էին, ժամանակահատվածն էին հաշվարկվել ու հարմարպահ են ընտրել։ Հաշվարկներ կան, թուրքերն անդառնալի կորուստներ են ունենալու, եթե պատերազմը շարունակվի։

Պատերազմը շուտով կվերջանա, եթե ոչ՝  կսկսվի շատ մեծ պատերազմ մեծ տերությունների մասնակցությամբ։ Մենք էլ կորուստներ կունենանք՝ կդառնանք կիզակետ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

(Visited 742 times, 1 visits today)
Оцените статью