Ուշադրություն. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․ Մարիա Զախարովա

Nouvelles

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Նա կրկին նշեց, որ խիստ մտահոգված են սեպտեմբերի 27-ից ԼՂ-ում լարվածության սրացմամբ, որի արդյունքում երկու կողմերն էլ ունեն զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

«Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածության ցուցաբերել, դադարեցնել արյունահեղությունը։ Ցավակցում ենք զոհերի ու վիրավորների հարազատներին։

ՌԴ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապում են բարեկամական կապերը։ ՌԴ-ում բնակվում են հայ և ադրբեջանական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մենք անտարբեր չենք այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է։

Մենք համոզված ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,

— ասաց Զախարովան։ Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ մարտերի մեկնարկից ի վեր ՌԴ-ն հետևողականորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ կրակի դադարեցման ու խաղաղ կարգավորման վերադարձի համար։

Զախարովան հավելել է, որ ստեղծված իրավիճակում ոչ արդյունավետ ու անպատասխանատու է համարում երրորդ կողմերի ռազմատենչ հայտարություններն ու գործողությունները, որոնք կարող են հրահրել հետագա էսկալացիա, ինչն իր հերթին կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։

Էմմա Չոբանյան

(Visited 283 times, 1 visits today)
Оцените статью