Ուշադրություն. Իրանական Anaj գործակալությունը հայտարարություն է տարածել

Nouvelles

Իրանական Anaj գործակալությունը հայտնել է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարին շրջանում։

Արկերի ընկնելու հետևանքով վիրավորում է ստացել մեկ երեխա, վնասվել է 6 տուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում։

Ուղերձը Բաքվին էր ուղղված, քանի որ սա առաջին դեպքը չէր, երբ Իրանի տարածքում կրակոցներ են լինում, Ադրբեջանը փորձում է իրանական կողմին  ներգրավել հակամարտության մեջ, ամբողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի վրա։

Բացի այդ Իրանի ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու սահմանամերձ տարածքում։

Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայված են Արցախի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանանին։

(Visited 10 704 times, 1 visits today)
Оцените статью