Հրատապ. հայկական կողմը Լելե–Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում

Nouvelles

Արցախի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմի հերթական կորստի մասին է հայտնում։

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ։

«Ուղղաթիռն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում։

Հարցն այն է, որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, և, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

 

(Visited 609 times, 1 visits today)
Оцените статью