https://youtu.be/dbBJ1HqdMpo
Քիչ առաջ Telegram-ի @bagramyan 26 էջը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական ՀՕՊ-ը խոցում ադրբեջանական ԱԹՍ-ն։ Հիշեցնենք, որ րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Աբովյան քաղաքում 4 հզոր պայթյուն է որոտացել։
Կարճ ժամանակ անց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ տեղում աշխատել է հայկական ՀՕՊ-ը։ «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»,- Ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
(Visited 3 080 times, 1 visits today)