Արցախի հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է, որ այս ընթացքում ադրբեջանական կողմից կիրառվել են կասետային ռումբեր, որոնք արգելված են քաղաքացիական օբյեկտների նկատմամբ կիրառել:
Որոշները պայթել են, որոշները՝ ոչ։ Չպայթած վիճակում էլ այդպիսի զինատեսակները ոչ պակաս վտանգ են ներկայացնում:
Ստեփանակերտի հարակից բնակավայրերում «Սմերչ» տիպի հրթիռներ են կիրառվել: Չպայթած հրթիռներ կան նաև «Սմերչ» տեսակից:
Արտակ Բեգլարյանն ասել է, որ տեսողությունը կորցրել է 6 տարեկանում, ականի պայթյունից: Լավ գիտի, թե ինչ աղետ է բնակչության համար չպայթած ռունմբը:
Կասկածներ ունի, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է գնում այն քայլին, որ տարածքում թողնի նաև չպայթած զինատեսակներ, որոնք երկար տարիներ հետո էլ կարող են աղետ դառնալ խաղաղ բնակիչների համար: