Վերջ. դրվեց Ալիևի հարցը

Nouvelles

Տավուշում հուլիսյան պարտությունից հետո ակնառու էր, որ Իլհամ Ալիեւը վերածվում է Թուրքիայի «քաղաքական մահապարտի»: Ներքին իրողությունները վկայեցին, որ Ալիեւը դարձել է Թուրքիայի ձեռքին այդպիսի գործիք,

որի շնորհիվ է միայն կարողացել հուլիսյան պարտությունից հետո մնալ իշխանության դե յուրե կրողի կարգավիճակում եւ լիցքափաթել իրավիճակը արտգործնախարարությունը ցրելով:

Այդ հանգամանքը արձանագրել եմ մի շարք հրապարակումներում, խոսելով այն մասին, որ այդպիսի Ալիեւը դառնում է ռեգիոնալ անվտանգության անկանխատեսելի սպառնալիք, միեւնույն ժամանակ սակայն՝ սպառնալիք, որի առաջին իսկ զոհը լինելու է հենք ինքը՝ լայն իմաստով:

Ներկայում սանձազերծած պատերազմով Ալիեւի համար դրվում է այլեւս ոչ թե «քաղաքական անվտանգության» երաշխիքի, այլ գործնականում բառի բուն իմաստով կյանքի երաշխիքի հարց:

Ալիեւն իր անձնական խնդրի համար հայտնվելով թուրքական «մահապարտի» կարգավիճակում, զոհասեղանին է դնում ռեգիոնի բնակչության կյանքը՝ զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք:

Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին, զինվորներին ու սպաներին: Բաքուն գործի է գցել ռեգիոնալ մի «դետոնատոր», որը հղի է վտանգով Վրաստանի, Իրանի համար, իսկ ավելի լայն շրջանակով դետոնացիան՝ դեպի Հյուսիսային Կովկաս, առնվազն անկանխատեսելի հարց է:

Ալիեւը երկու ոտքով եւ թերեւս առանց մտքի կանգնել է մարդկության դեմ հանցագործի կարգավիճակի ճանապարհին, որտեղ կամ կգնա մինչեւ վերջ՝ իսկ դա թույլ չի տա հայկական բանակը եւ հայ ժողովուրդը, եւ ուրեմն մնալով «ճանապարհին»՝ նա սկսելու է փնտրել այլեւս կյանքի երաշխիք, առաջին հերթին հենց այն Թուրքիայից, որը զոհաբերում է նրան՝ դարձնելով պատերազմի հրձիգ:

Թուրքիայի համար խաղն այդ իմաստով ունի որոշակի անպարտելի տրամաբանություն, այն տեսանկյունից, որ անհաջողությունը միեւնույն է դուրս է գրվելու Ալիեւի վրա: Հարցն այն է, թե ուր են հանձնելու նրան՝ Ադրբեջանի ժողովրդի՞ն, թե՞ որեւէ «ֆանատիկի»:

(Visited 2 028 times, 1 visits today)
Оцените статью