«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Ցանցի հաղորդագրության մեջ նաև նշված է.
«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները: Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք,
որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:
Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք:
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։
(Visited 56 times, 1 visits today)