Փաշինյանն ասաց` ինչ է պետք բանակցությունների համար

Nouvelles

ՀՀ վարչապետը շեշտեց` պատերազմը զրոյից չի սկսվել. Ադրբեջանը տևական ժամանակ ատելության խոսքի հռետորաբանություն է կիրառել հայկական կողմի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան խնդրի բանակցությունները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Այսօր «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև շեշտեց, որ բանակցությունների համար հարկավոր է բանակցային մթնոլորտ, և շատ դժվար է ռազմական գործողությունների մթնոլորտում խոսել բանակցությունների, հատկապես դրանց բովանդակության մասին։

«Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը, պետք է արձանագրել ու Ադրբեջանը պարտավոր է ընդունել, որ խնդրի կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ պատերազմը զրոյից չի սկսվել։

Ադրբեջանի իշխանությունները տևական ժամանակ ատելության խոսքի հռետորաբանություն են կիրառել հայկական կողմի նկատմամբ` միջազգային կոչերին հակառակ` սպառնալով խնդիրը լուծել պատերազմական ճանապարհով։

«Հուսով եմ, որ ներկա իրավիճակն ու այն իրադարձություները, որոնք այս պահին կատարվում են, կհամոզեն Ադրբեջանին, որ ԼՂ խնդիրը պատերազմական լուծում չունի։

Ադրբեջանի ԶՈւ–ն ձախողել է իր ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրը` ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

 

(Visited 655 times, 1 visits today)
Оцените статью