Տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են. Արայիկ Հարությունյան

Nouvelles

«Լայնածավալ մարտական գործողությունները՝ Օմարից մինչև Արաքս շարունակվում են։ Որևէ տեղ որևէ բան չի փոխվել։ Իհարկե, հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ։ Այսօր կեսօրից հետո նաև լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել։

Բայց ինչպես երեկ, այսօր ևս շարունակվել են մարտական գործողություններն Օմարի ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։ «Ինձ թվում է՝ պատճառը նա է, որ երեկ հակառակորդի զինուժը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են։

Բայց այսպիսի բան չի եղել։ Դրա համար իրենց բացը լրացնելու համար այսօր երևի ավելի քան միայն 50 տանկ, նաև այլ զրահատեխնիկա են օգտագործել։ Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը բավական երկար է պատրատսվել այսօրվա պատերազմին։ «Կոնկրետ ես կարող եմ փակագծեր բացել, թե ինչ է կատարվել մեր կապի ոլորտում։ Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասել կապի ոլորտը։

Եվ մասնասգետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ։ Այն, որ սուտասան ու խաբեբա Ադրբեջանի ղեկավարությունը ասում է, որ իբր թե հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, դա ընդամենը հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք»,- ասաց նա։

Ըստ Արցախի նախագահի՝ հակառակորդի կողմից օգտագործվող զինտեխնիկան հարձակվողական է։ Եվ նրանց մարտական տակտիկան, որը կիրառվել է՝ վնասազերծել առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական բնակչությանը, քաղաքական օբյեկտները։

«Իրոք, սա կենց ու մահու պատերազմ է, և մենք այս պատերզմը հաղթելու ենք»,- հավելեց նա։

(Visited 128 times, 1 visits today)
Оцените статью