Վստահության գեներալը՝ քարուքանդ է անում ադրբեջանական բանակը…

Nouvelles

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական բանակը հարձակում սկսեց Արցախի սահմանների վրա․․․

Ընդամենը ժամ անց իր կարևոր մարտական կոչով հանդես եկավ նաև ՊԲ-ի հրամանատար Ջալալ Հարությունյանը․․․

Գեներալը՝ այդ պաշտոնին է նշանակվել սույն թվականի փետրվար ամսին ու այս կարճ ժամանակահատվածում շատ մեծ բարեբոխումներ իրականացրեց բանակում․․․

Ջալալ Հարությունյանի նշանակումը բավական ուժեղ էր, քանի որ խոսքը բանակում գրեթե անթերի հեղինակություն ունեցող գեներալի մասին է՝ թե զինվորական, թե մարդկային նկարագրի առումով․․․

Այդ հեղինակությունը էական նշանակություն ունի նաև այն մթնոլորտը ցրելու հարցում, որ բանակի շուրջ ստեղծում են տարբեր նպատակների շահառու բազմազան խմբեր՝ խաղալով զինված ուժերում արձանագրված տհաճ դեպքերի վրա․․․

Այդ առնչությամբ նենգափոխումներն ու շահարկումները, իսկ հաճախ էլ պարզապես անկեղծ մղումով բարձրաձայնվող, սակայն որևէ մասնագիտական քննություն չբռնող հայտարարություններն իրենց էական, վտանգավոր հետքն են թողնում բանակում հրամկազմի տարբեր աստիճանակարգերում եղած սպասումների վրա․․․

Այդ իմաստով, Ջալալ Հարությունյանի նշանակումը նաևլարված մթնոլորտը և սպասումները թուլացնող, վստահության մթնոլորտ ձեւավորող նշանակում է․․․

Հարությունի հեղինականությունն, անշուշտ, պատահական չի ստեղծված։ Այն ձևավորվել է բազում տարիների ծառայության վաստակով․․․

Ու հենց այդ վաստակն էլ կօգնի մեր բանակին, որպեսզի էլի ավելի խելացի ու մարտական շարժվենք առաջ․․․

(Visited 2 477 times, 1 visits today)
Оцените статью