Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Nouvelles

Արցախի պաշտպանական բանակն ունի կորցրած դիրքեր: Այս մասին քիչ առաջ հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ ու Հարավային թևով»,- ասաց նա:

Նախագահը նաև հաստատեց, որ կան տասնյակ կորուստներ ու վիրավորներ՝ զինվորականների ու քաղաքացիական բնակճչության շրջանում:

Հարձակումը գործել են սահմանի ամբողջ երկայնքով` Օմարից մինչև Արաքս։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժ․ 07։10-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման։

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

(Visited 260 times, 1 visits today)
Оцените статью