Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին

Nouvelles

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Հեռախոսազանքը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են Արցախում իրավիճակի սրման հարցը: «Ռուսական կողմն իր լուրջ անհանգստությունն է հայտնել լայնամասշտաբ բախումների վերսկսման մասով:

Նշվել է, որ հիմա անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր ջանքերը իրավիճակի հետագա էսկալացիայից խուսափելու համար, իսկ կարևորը՝ պետք է դադարեցնել մարտական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

(Visited 585 times, 1 visits today)
Оцените статью