Հրատապ. Արցախում կան զոհեր. Արցախի ՄԻՊ

Nouvelles

Ադրբեջանը թիրախավորել է նաև արցախյան խաղաղ բնակավայրերը, այդ թվում հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով կան զոհեր։

Լուրը հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի լայնածավալ հարձակումն Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների,

– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանը թիրախավորել է նաև արցախյան խաղաղ բնակավայրերը, այդ թվում հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։

 

(Visited 1 195 times, 1 visits today)
Оцените статью