Ցավաքի լուր. Ինքնաթիռ է կործանվել․ 22 մարդ զոհվել է

Nouvelles

Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, փոխանցում է «Корреспондент.net»-ը:

Ոստիկանության տվյալներով ՝ օդանավում եղել է 28 մարդ ՝ անձնակազմի 7 անդամ և 21 կուրսանտ։

Հայտնաբերվել են 22 զոհվածների մարմինները, 2 մարդ տուժել է, և 4 մարդու որոնումները շարունակվում են:

Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 21:55-ին:

Խարկովի մարզում ինքնաթիռի կործանման մասին հայտնի է դարձել այսօր՝ սեպտեմբերի 25-ին։

Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման մասին լուրը։

Երկրի պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով ՝ այն տեղի է ունեցել Չուգուև քաղաքի մոտակայքում ուսումնական թռիչքների ժամանակ:

(Visited 473 times, 1 visits today)
Оцените статью