Ուշագրավ. Հակառակորդի ինտենսիվ շարժ է նկատվում. սսահմանին անհանգիստ է

Nouvelles

Բոլոր զորամասերում զգոնության բարձացում են տվել, զորամաս կանչվել սպայական ողջ անձնակազմը

Արցախից լուր ստացանք, որ սահմանին անհանգիստ է, հակառակորդի ինտենսիվ շարժ է նկատվում:

Մոտ երկու ժամ առաջ բոլոր զորամասերում զգոնության բարձացում են տվել, զորամաս կանչվել սպայական ողջ անձնակազմը:

Ու թեեւ լուրը տարբեր շրջանակներից հաստատում են, սակայն Արցախի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը քիչ առաջ մեզ փոխանցեց, որ սահմանին առավել քան երբեւէ հանգիստ է.

«Կարող եմ միանշանակ ասել, որ սահմանի ողջ երկայնքով խաղաղ վիճակ է, որեւէ անհանգստացնող միջադեպ չկա»:

Հարցեցինք զորամասերում զգոնության բարձրացման եւ սպաներին շտապ կանչի մասին, խոսնակն անդրդվելի մնաց.«Արտառոց որեւէ բան այս պահին չկա»:

Աղբյուրը՝ hraparak.am

(Visited 1 440 times, 1 visits today)
Оцените статью