Հեղափոխությունը չի կարող «պարտվել», ոչ մի նահանջ, ոչ մի կասկած չի կարող լինել

Nouvelles

Երբ ես խոսում եմ, իմ գլխում միայն մեկ միտք է՝ արդարություն: Ուրիշ ոչինչ ես չեմ մտածում… հեղափոխությունը չի կարող «պարտվել», ոչ մի նահանջ, ոչ մի կասկած չի կարող լինել, որ ժողովուրդը սխալվել է…

Կան բացթողումներ և վրիպումներ, բայց մեզանից յուրաքանչյուրը, եթե մեկ ակնթարթ անգամ վարանի, մենք կպարտվենք:

Երբեմն ինձ թվում է, թե հոգնել եմ ամեն ինչից, սակայն զգում եմ, որ ինչ֊որ գերբնական ուժ իմ ներսից ինձ առաջ է մղում։ Մի անգամ ես գլուխս բարձրացրի վերև և դժգոհեցի Աստծուն՝ ինչու՞, ի՞նչ եմ արել… բայց միանգամից զղջացի խոսքերիս համար…

Եվ նա ինձ օգնեց… Աստված մեզ արդեն իսկ օգնել է, մենք սխալվելու իրավունք չունենք…

Ամենալավն ու ամենափառահեղը, ամենամեծ հաղթանակները դեռ առջևում են…

Չհանձնվեք… խնդրում եմ…

(Visited 19 times, 1 visits today)
Оцените статью