Կալանք, հարսանիք, հանրահավաք. Հրապարակ

Nouvelles

Հրապարակ թերթը գրում է. Մի քանի օր է՝ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը:

Մենք գրել էինք, որ նախաքննության մարմինը միջնորդության քննությունը ձգձգել է, որ այն համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահության հետ, քանի որ վերջինս հնազանդորեն կատարում է բոլոր ժամանակների իշխանությունների հրահանգները:

Ինչպես եւ կանխատեսել էինք, գիշերը՝ ժամը 11-ին, դատավորը հրապարակեց կալանավորման որոշումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նշանակված էր Ծառուկյանի ավագ որդու հարսանեկան արարողությունը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ համապետական հանրահավաք՝ եռյակի նախաձեռնությամբ:

(Visited 123 times, 1 visits today)
Оцените статью