«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ

Nouvelles

Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ կարճ ժամանակում բոլորն իրենց արածի համար պատասխան են տալու։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Րոպեներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Ազգային անվտանգության ծառայության շենք։

«Սա քաղաքական պատվեր էր, իրենց որոշման համար պատասխան են տալու, սաղ սուտ խոսալով, ժողովրդին խաբելով…

Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները, ձեր ներկայությամբ և Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են էս երկրում»,- հայտարարեց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ շենքի մոտ ծափահարություններով և «Ծառուկյան» բացականչություններով դիմավորեցին նրա աջակիցները։ Դրան հաջորդեցին «Նիկոլ, հեռացիր» խոսքերը։

Նա հավելեց, որ արդեն գիտեր այս անօրինական որոշման մասին, ուստի դատարան էլ չի գնացել, միանգամից ԱԱԾ է եկել։

«Ձեր սաղի ցավն էլ տանեմ»,- եզրափակեց Ծառուկյանն ու պատգամավորներ Արման Աբովյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի և մյուսների ուղեկցությամբ քայլեց դեպի ԱԱԾ շենք։

Հավելենք, որ այս պահին ԱԱԾ շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։

 

(Visited 139 times, 1 visits today)
Оцените статью