Բոլորը պատասխան են տալու. ոստիկանապետը Սեւանի, Գավառի եւ Մարտունու պետերին ծեծի ենթարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Nouvelles

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այս աղմկահարույց միջադեպից հետո պաշտոնից ազատվեց Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը եւ մարզային վարչության պետ նշանակվեց Արթուր Մկրտչյանը:

Տպավորությունն այնպիսին էր , որ այս փոփոխություններից հետո մարզում իրավիճակը կվերահսկվի, սակայն իրադարձությունները այլ բան են ասում: Հիմա էլ ծեծի են ենթարկվում մարզի ոստիկանության բաժնի երեք պետեր , իսկ ահա նորանշանակ ոստիկանապետը վստահեցնում է ամեն ինչ վերահսկվում է:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

Սեպտեմբերի 24-ի, ծեծկռտուք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները և, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը և նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Դրա արդունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը և Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։
Ըստ մամուլի տեղեկությունների պատճառը եղել է այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միջադեպի արդյունքում Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել: Գավառի ոստիկանապետին տեղափոխել են Երեւան: Դաժան ծեծի է ենթարկվել նաեւ Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը եւ 10-ից ոստիկաններ:

Վերլուծելով իրավիճակը Գեղարքունիքի մարզի ոստիկանության 3 բաժնի պետեր Սեւանի բաժնի պետ . Սարիբեկ Առուստամյանը ,Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյան եւ Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը ծեծի են ենթարկվել :

Կատարավածի մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ քնչական կոմիտեն նշելով, որ 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:

Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին:

Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ:

Ըստ էության հասարակությունը դաս չքաղեց ամիսներ առաջ Գավառի աղմկահարույց միջադեպից հետո, իսկ ահա մարզային ոստիկանապետի փոփոխությունն անգամ իրավիճակը չի կարգավորում: Մեզ հետ զրույցում, սակայն, նորանաշանակ ոստիկանապետը վստահեցնում է՝ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ:
Արդյոք քրեական գործ հարուցելով քաղաքացիների կալանավորելով հնարավոր է մարզում իրավիճակ հսկել , արդյոք այս հանգամանքը ավելի չի սրի իրավիճակը:

(Visited 571 times, 1 visits today)
Оцените статью