Կարծում եմ՝ պահանջն արդար է․ «Նորք» ԻԿՀ տնօրն Մ․Դավիդյանցը՝ ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին

Nouvelles

Կարծում եմ՝ պահանջն արդար է և «Նորք» ԻԿՀ անձնակազմի կատարած հսկայական աշխատանքի արդյունքում պետք է պարգևատրվեր գործող անձնակազմից առնվազն մեկը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը՝ անդրադառնալով ԻԿՀ-ի աշխատակազմի բաց նամակը ՀՀ նախագահին ու վարչապետին, որտեղ նշվել էր, որ COVID-19-ի դեմ պայքարի առաջին օրից լինելով այդ պայքարի առաջամարտիկը,

երկրի նախագահի, վարչապետի և կառավարության, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից պարգեւատրման համար թեկնածուներ առաջադրելիս «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է մոռացվեր ու անտեսվեր։

«Կրկնվեմ` գործող անձանցից», գրել է Մ․Դավիդյանցը եւ խնդրել իր գրառումը չդիտարկել անձնական տիրույթում։

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը

(Visited 68 times, 1 visits today)
Оцените статью