ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44 ուղևոր տեղափոխող ավտոբուս է վթարվել

Nouvelles

Խաբարովսկի Ուլչսկի շրջանում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ Է տուժել, այդ թվում՝ մանկահասակ երեխա:

Ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վթարի վայրից 24 կմ հեռավորության վրա գտնվող Ցիմմերմանովկա ավանի հիվանդանոցում 15 մարդ Է հոսպիտալացվել՝ կոտրվածքներով, փափուկ հյուսվածքների վնասվածքներով:

Բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:
6 տուժածի վիճակը ծանր է, նրանք ունեն գանգուղեղային ու մեջքի վնասվածքներ:

Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան մեծ արագության պատճառով:

Փոխադրողի ներկայացուցիչը հայտնել է, որ ավտոբուսը տեխնիկապես նորմալ է եղել և փոխադրել է ձկնորսներին:

(Visited 234 times, 1 visits today)
Оцените статью