Սա իմ վերջին ելույթն է. Արմեն Փամբուխչյան

Nouvelles

Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է Փամբուխչյանին պատրաստել ԱԻ նախարարի պաշտոնի համար, քանի որ 2 տարուց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պետք է թոշակի անցնի։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն, օգտվելով արտահերթ նիստում ընձեռված հնարավորությունից, ԱԺ ամբիոնից վերջին ելույթն ունեցավ։

Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 17-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որն ընդունելու ժամկետը լրանում է վաղը` սեպտեմբերի 24-ին։ Հետևաբար, այսօր ԱԺ պատգամավորի կարգավիճակով ինքը վերջին անգամ է մասնակցում ԱԺ նիստին։

Պատգամավորն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին։

«Հատկապես այն պատգամավորներին, որոնց հետ, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու ֆրակցիայից, կարողացանք կառուցել մարդկային ջերմ ու լավ հարաբերություններ»,– ասաց Փամբուխչյանը` ԱԺ–ում մնացող գործընկերներին մաղթելով ուժ, եռանդ, սեր և համերաշխություն։

Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Խորհրդարանը ծափահարություններով ճանապարհեց մանդատը վայր դրած գործընկերոջը։

Հիշեցնենք` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, որի մասին հայտնել էր Facebook-ում կատարած գրառմամբ։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փամբուխչյանը նշանակվելու է Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում։

Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է նրան պատրաստել ԱԻ նախարարի պաշտոնի համար, քանի որ 2 տարուց լրանում է Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, թերևս, թոշակի կանցնի:

(Visited 72 times, 1 visits today)
Оцените статью