Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան,
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց,
որ դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կալանավորման որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:
(Visited 202 times, 1 visits today)