Լավրովը թողնո՞ւմ է ԱԳ նախարարի պաշտոնը

Nouvelles

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 23-ին Կրեմլում հանդիպելու է ՌԴ Դաշնային խորհրդի հետ, որի ժամանակ հայտարարվելու են նոր սենատորների անունները։ Ռուսաստանյան Տելեգրամ ալիքները տեղեկացնում են, որ հնարավոր է մինչեւ տարեվերջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թողնի պաշտոնը եւ դառնա ՌԴ Դաշնային խորհրդի ցմահ սենատոր։

Նշվում է, որ նրա փոխարեն ԱԳ նախարարի հիմնական թեկնածուներն են ՌԴ Արտաքին հետախուզության տնօրեն Նարիշկինը եւ Պուտինի աշխատակազմի ղեկավար Վայնան։

ՌԴ ԱԳՆ-ում չեն մեկնաբանել այս տեղեկությունը, ռուսաստանցի փորձագետներից շատերը հնարավոր չեն համարում Լավրովի տեղափոխությունը։

Լավրովը վերջին շրջանում ջանքեր է գործադրում Արցախի բանակցություններում մինչտավուշյան իրավիճակը վերականգնելու ուղղությամբ։

Սակայն Լավրովի խնդիրը բավական բարդացել է այն բանից հետո, երբ պաշտոնից հեռացվել են նախ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որոնց միջոցով Լավրովը կառուցել էր բանակցային գործընթացը Մոսկվայի գերակա դիրքով։

(Visited 245 times, 1 visits today)
Оцените статью