Թռիչք Անկարայի վրայով. Հայաստանը ճեղքում է մեկուսացումը

Nouvelles

Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ ժողովրդի համար հանդիսանում են բնական միջավայր, Եգիպտոս այցի կապակցությամբ Sky News Arabic հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա պատրաստվում է նաեւ այցելել Լիբանան:

Հայաստանը «վերադառնում» է ոչ միայն հայ ժողովրդի համար բնական միջավայր, այլեւ մի տարածաշրջան, որը կայացել ու հարյուրամյակներով կրել է հայկական քաղաքակրթության հզոր հետքը: Հայաստանը ոչ միայն վերադառնում է, այլեւ վերստանձնում է իր պատասխանատվությունը Մեծ Մերձավոր Արեւելքում:

ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին

Տավուշի մարտերը համընկան Մերձավոր Արեւելքում նոր ու վճռորոշ զարգացումներին, որոնք ընթանում են երկու ուղղությամբ՝ արաբական երկրների ու Իսրայելի հաշտեցում եւ հակաթուրքական ալյանսների ձեւավորում Արեւելյան Միջերկրականում կամ ավելի ճիշտ՝ Հայկական ծոցում: Թուրքիան սուր արձագանքեց Հայկական ծոցում Հունաստանին ու Կիպրոսին աջակցելու Երեւանի հայտարարությանը, իսկ Տավուշի մարտերից հետո հայտարարեց Ադբեջանի «լուծարման» եւ իրենով փոխարինելու մասին:

Երեւանը հայտարարեց, որ նոր իրավիճակում անհրաժեշտ են Թուրքիային զսպելու նոր ձեւաչափեր եւ ձեռնամուխ եղավ այդ քաղաքականությանը, որի արտահայտությունն էր ԱԳ նախարարի առաջին այցը Եգիպտոս, որտեղ նա հանդիպեց երկրի բարձրագույն իշխանությանը:

Այս այցն արդեն արժանացել է միջազգային եւ հատկապես արաբական մամուլի լայն արձագանքին, ինչպես միշտ՝ համարժեք արձագանք չունենալով հայկական մամուլում, որի առաջնահերթությունն այլ թեմաներ են: Փորձագետները նշում են, որ այս այցով սկիզբ է դրվում Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ռազմավարությանը:

Հայաստանը մինչ այժմ այս տարածաշրջանում վարում էր «մեկուսանալու» քաղաքականություն, թերեւս համարելով, որ միջազգային չափազանց բարդ ու բազմավեկտոր շահերի այս հանգույցից ավելի լավ է հեռու մնալ՝ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:

Սակայն հայտնի բան է, որ երբ դու չես զբաղվում Մերձավոր Արեւելքով, նա է զբաղվում քեզնով, նկատի առնելով թե անմիջական հարեւանությունը, թե նաեւ այն, որ նույն այդ բարդ շահերի հանգույցի առանցքային թելերից մեկը հայկական հարցն է, որը բոլոր տերությունների զինանոցում է այս կամ այն ինտենսիվությամբ:

Բացի այդ, Հայաստանի հանդեպ Թուրքիայի ու Ապշերոնյան վարչակարգի վարած մեկուսացման քաղաքականությանն ավելացել է ղարաբաղյան խնդիրն ու քրդական հարցը միմյանց կապելու մտադրությունը, որն արդեն իրականացվում է քարոզչական պլանում: Մի կողմից, սա քաղաքական «նվեր է» հայկական կողմին, մյուս կողմից՝ լուրջ մարտահրավեր, որը հնարավոր է չեզոքացնել շրջանում լայն մանեւրի հնարավորություններ ստեղծելու միջոցով:

ԱԳ նախարարի թռիչքը հայկական Անգորայի (ներկայում Անկարա) վրայով ճեղքում է տասնամյակների մեկուսացումը Հայաստանի բնական միջավայրից ու բնական պատասխանատվության գոտուց: Այն հետեւում է Սիրիայում հայկական կոնտինգենտի հաստատմանը, ամբողջացնելով հայկական ռազմա-քաղաքական ներկայությունը Մերձավոր Արեւլքում, ինչն անկասկած դիվանագիտական մանեւրի լայն հնարավորություններ է բացում միջազգային քաղաքականության բոլոր ուղղություններով:

(Visited 894 times, 1 visits today)
Оцените статью