Փորձեմ առանց էմոցիաների գրել. Ռազմիկ աբրահամյանը իհարկե հրեշ է, բայց հեչ մտածե՞լ եք, բա որ բժիշկները խոսեն

Nouvelles

Փորձեմ առանց էմոցիաների գրել։

Մեկը մի պատմություն պատմեց իրենց երեխաներին կորցրած մայրերից մեկի մասին։ Ճանաչել է։ Էդ կինը ժամանակին երեխա է բերել հատուկ ծախելու համար, հիմա իրեն կոտորում է թե գողացել են։

Գիտե՞ք, հեչ չզարմացա ։

ռազմիկ աբրահամյանը իհարկե հրեշ է, բայց հեչ մտածե՞լ եք, բա որ բժիշկները խոսեն, բա որ պատմեն ոնց են բճերից ազատվելու համար իրենց ոտքերը ընկել, որ թաքուն ծննդաբերեն մարդ չիմանա, թե քանի աղջիկ է խնդրել որ պարտակեն, քանի մայր է խնդրել որ աղջկա պատիվը փրկեն, քանի կին է էրեխուն թողել փախել, քանիսն են հրաժարվել ։
Ինձ պատմել են, ես տեսել եմ ։

Ավելի լավ է չխոսեն ։

26 տարի առաջ Մասիվի ծննդատանը երկրորդը ծննդաբերեցի։ Ինձնից անմիջապես առաջ, կեսարյանով մի երիտասարդ աղջիկ տղա էր ունեցել։ Երեկոյան 6-7-ի կողմերն էր։Մի հրաշք գեղեցկուհի էր, երկար, շեկ մազով բարձրահասակ կուկլա ։

Առավոտ բժիշկը եկավ ասեց երեխադ մահացել է ։
Կոշտ ու քյասար ասեց …(բայց իմ մասին չեմ պատմում )

Մեկ էլ շուխուռ ընկավ, որ երեկվա կեսարյան հատումով ծննդաբերած ծննդկանը փախել է։

Պատկերացնու՞մ եք, կարերը վրեն , Էրեխուն թողել, փախել էր։

Անկախ ինձնից, էդ թեմաներով նյութերի մեջ էդ աղջկան եմ փնտրում։
Պատկերացնում եմ դա էլ գա ու ասի ինձ խաբել են։ Հեչ չեմ զարմանա

(Visited 885 times, 1 visits today)
Оцените статью