Ուշագրավ. ուսուցիչները ծնողներին խնդրել են առցանց դասերի ընթացքում մերկ չհայտնվել տեսախցիկների առաջ

Nouvelles

Ամերիկացի ուսուցիչները ծնողներին խնդրել են երեխաների առցանց դասերի ժամանակ մերկ չհայտնվել տեսախցիկների առաջ և երեխայի մեջքի հետևում չծխել zoom կոնֆերանսների ժամանակ:

Երեք երեխաների մայր Էշլի Ֆորեթ Սմիթը մի ակնթարթում հայտնի է դարձել ամբողջ երկրում այն բանից հետո, երբ մերկ դուրս է եկել լոգարանից և հայտնվել նոութբուքի տեսախցիկի առաջ: Այդ պահին նրա աղջիկն առցանց դասի էր մասնակցում, և նրա յոթամյա համադասարանցիները զարմացած հետևում էին մերկ կնոջը:

Ուսուցիչները մտահոգված են, որ հեռավար տեխնոլոգիաների շնորհիվ երեխաները տեսնում են այն, ինչը չպետք է տեսնեն: Դա միայն մերկության տարբեր աստիճան ունեցող մեծահասակները չեն,

այլ նաև դասընկերների վաղ առավոտվանից ծխող և խմող հայրերն ու մայրերը, ինչպես նաև մարմնի ամենատարբեր մասերում դաջվածքներ ունեցող մեծահասակները:

(Visited 55 times, 1 visits today)
Оцените статью