Ով-ով, դուք խոսալու տեղ հաստատ չունեք. Տարոն Չախոյանի դիպուկ անդրադարձը…

Nouvelles

Զավեշտալին գիտե՞ք որն է, Բաքվից Ալիևի հնչեցրած հոխորտանքներին նախկինների արձագանքը։

Ովքեր Ալիևի ռազմատենչ ու սպառնալիքներով լի հայտարարություններն արձանագրելով՝ միևնույն ժամանակ մեղադրում են ներկայիս իշխանությունների ու վարչապետին անգործության մեջ։

Ու մեղադրում են այն մարդիկ, ովքեր իրենց իշխանության ժամանակ Ապրիլյանի օրերին քնել էին։

Ոչ միայն չէին կանխատեսել ու իրենց խոսքերով հետախուզական անհրաժեշտ տվյալներ չեն ստացել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող լայնածավալ գործողությունների մասին, այլ այդ գործողությունները սկսելուց հետո քթերը ցողունային բջիջներ քաշած քուն էին մտել։

Ով-ով, դուք խոսալու տեղ հաստատ չունեք։

(Visited 100 times, 1 visits today)
Оцените статью