Նառչկա, գվենիկ ու բղկ-ի մյուսներ, ոչ մեկդ չփորձի խաղեր տալ… Արմեն Հովհաննիսյանի դիպուկ գրառումը

Nouvelles

Վայ ընդդիմությունն ու արտախորհրդարանական կեղծ ուժերը ջանք ու եռանդ, ռեսուրս ու փողեր չխնայեցին էս մի քանի ամիսների ընթացքում Արայիկ Հարությունյանին վարկաբեկելու եւ թիրախավորելու համար։Ու պատկերացրեք սիրելի հայրենակիցներ՝ Արայիկ Հարությունյանի ընդհամենը մեկ ելույթը իր ընդդիմախոսներին, ավելի ճիշտ չարախոսներին, բացահայտեց նրանց միֆային ամբողջ բոբիկությունը։

Ստեր, կեղծիքներ, ատելություն, ահա այն ամենը, որ սերմանում էին այսքան ժամանակ ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, էն հիմար Կամք -ն ու մյուսները։ Մարդը բավականին համբերատար սպասեց-սպասեց ու մեկել հոպ, էդ վեր վեր թռվռացող լաչառներին ուղղակի վերցրեց ու դրեց իրենց տեղը։

Իհարկե էնպես չի, որ նախարար Հարությունյանը իր աշխատանքում թերություններ թույլ չի տալիս, բայց հավատացեք, որ էդ կիքսերը որեւիցէ մեկին հիմք չի տալիս բացել իր կեղտոտ բերանն ու անցնել բարոյականի սահմանները, առավել եւս, որ էդ բարոյակսն կոչվածի գիծը հայտնի բհկ-ականները վաղուց անցել են։
Նաիրա Զոհրաբյան եւ մնացածներ, էդ ինչից եք վիրավորվել կասե՞ք, այսինքն դուք բոլորդ իրավունք ունեք ձեր ողջ ֆրակցիայով լկտի ստեր, վիրավորանքներ հնչեցնելու Արայիկի հասցեին,

էդ թվում ձեր գվենիկը, բայց, որ հերթը հասնումա նրան, որ ինքներդ գոնե թասիբ ունենաք ու լսեք ճշմարտությունը, դրանից միանգամից վիրավորվում ե՞ք։ Հա գիտեմ, որ ճշմարտությունը լսելը չափազանց դառնա ձեզ համար, բայց դե էդ ճշմարտության մասին ողջ հայությունը գիտի։
Ի դեպ էդքան վիրավորվող էիք ժամանակին վիրավորվեիք, որ ձեր Ծառուկյանին հանրապետականի ողջ խավը վերից վար չփխեց ու հանեց դրեց մի կողմ, անցնելով բոլոր սահմանները։

Այ էդ ժամանակ էդ մարդուն պաշտպանեիք, հելնեիք սերժի, աշոծյանի, մկան ու մյուսների դոդ գլուխները ջարդեիք, ոչ թե ամեն մեկդ ջայլամի նման գլուխներդ մտցնեիք ավազի մեջ, իբր բան չի պատահել։
Հիմա էլ, եկելա ժողովրդավար, հանդուրժող իշխանություն՝ առիթից օգտվում եք ու ինչ հիմարություն ուզում դուրս եք տալիս։ Նառչկա, գվենիկ ու բղկ-ի մյուսներ, ոչ մեկդ չփորձի խաղեր տալ, հայրենասեր ու հայապահպան երեւալ ու առավել եւս խոսի կրթական չափորոշիչներից։

Դուք ավելի լավա ձեր կուսակցության կարկառուն դեմքերին փորձեք տարրական հայերեն սովորեցնել, հավատացեք դա ձեր կողմից հանրության ավելի մեծ գործ կլինի.
ԼՀԿ-ի ու Անի Սամսոնյանի մասով ասելու էդքան բան էլ չկա՝ Արայիկ Հարությունյանը քաղաքական թարս չափալախ տվեց երկու բառով իրենց։

Իսկ իրենց ակտիվացումն էլ գալիսա հեռավոր Վատիկաններից, հրահանգը եկելա, որ կրկին անհաջող շառաչեն ԱԺ-ում, դե հնարավորա փեսա միշիկը շուտով նոր սերիալ հրապարակի, այս անգամ արդեն լրիվ խեղկատակության ամենաբարձր չափանիշով։

Հ.Գ Ու տեսեք սիրելի հանրություն, թե ովքեր են ձեր իրական թշնամիները, որոնք պարզապես չեն ցանկանում, որ երկիրը ավելի հզորանա, ունենց սուտ ընդդիմություն, ովքեր միայն աթոռակռիվ են անում ուրիշ ոչինչ։Հավատացեք էն իշխանությանը, որին դուք եք կարգել…

(Visited 356 times, 1 visits today)
Оцените статью